Գերազանց ծառայություն, գերազանց մասնագետներ։ Կրկնակի փորձաքննության եզրակացությամբ ինձ մեղավոր էին ճանաչել պատահարում, <<ՎԱՐՈՐԴԻ ՊԱՇՏՊԱՆ>>-ի օգնությամբ կարողացանք ոչ միայն ապացուցել իմ անմեղությունը, այլև գնահատել իրական վնասի չափը։ Շատ հաճելի է, երբ մասնագետը իր գործի գիտակը լինելուց բացի չի զլանում պատասխանել և մանրամասն բացատրել կամայական հարց, նույնիսկ երբ հարցը ծագում է սեփական հետաքրքրասիրությունից, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն։