Նորաբաց մասնաճյուղ է, այցելել եմ մեկ անգամ։
Հաճելի, լուսավոր, պարզ և հարմարավետ ինտերիեր` նաև փողոցի անցուդարձին հետևելու հնարավորությամբ 😏
Անձնակազմը շատ բարեհամբույր, մոտիվացված, ուշադիր, լավ տեղեկացված ճաշացանկում ներկայացված ուտեստների պատրաստման առանձնահատկություններին👍
Պատվիրել եմ բալի խյուսով և շոկոլադի սոուսով տիրամիսու։
✅️ Խնդրեցի կրեմը պատրաստել առանց ձվի, և խնդրանքս ընդունվեց։
✅️Տեղեկացվեցի, որ այդ դեպքում պետք է սպասել մոտ 10 ր։ Նշված ժամանակահատվածում պատվերը մատուցվեց պատշաճ կերպով։
✅️ Ողջունելի է, երբ յուրաքանչյուր տեսակի տիրամիսուի համար ճաշացանկում նշված են կալորիականությունը, ինչպես նաև հիմնական բաղադրիչները։
Ինչ վերաբերվում է համին. կրեմը ստացվել էր բավականին նուրբ և մյուս բաղադրիչների հետ քաղցրությունը բալանսավորված էր։
Անչափ հավանեցի բալով խյուսի խտությունը և թթվաշ համը, որը հաջող կերպով համադրվում էր կրեմի տակ պառկած շոկոլադե սոուսի հետ😍
🤔 Միակ բանը, որը ինձ այնքան էլ չգոհացրեց` սավոյարդիների թրջվածության չափն էր. տիրամիսուն ճաշակելիս`վերցրած կտորներից հաճախ կաթում էր սրճային հեղուկը (թույլ թնդությամբ)։ Ցանկալի կլիներ սրանց վրա տեղ֊տեղ պահպանել խրթխրթան, տեղ֊տեղ խոնավ հատվածներ։
Տիրամիսույում առկա սուրճի համի հետ կապված. Քանի որ առկա էր շոկոլադ և բալ համադրությունը, սուրճի ընդգծված համը կարծում եմ ավելորդ կլիներ այս տարբերակում։
✅️Սև սուրճը համեղ էր, կար մոտիվացնող գրություն մատուցման պնակի մեջ։
Կշարունակեմ հետազոտել սրճարանի մյուս կերակրատեսակները։
Տիրամիսուները պարզապես անմահական համեղ էին, իսկ միջավայրը նպաստեց մեր լավ տրամադրությանը և հավելեց քաղցրություն մթնոլորտին։ Հատկապես ուզում եմ ընդգծել հրաշալի սպասարկումը և մատուցողների ջերմ ընդունելությունը։
Այս ամենը միասին ստեղծեցին պայծառ և դրական էմոցիաներ, որոնք դժվար է նկարագրել բառերով։
Ուղղակի հիանալի
շնորհակալ ենք, ամեն ինչ շատ համեղ էր ու ամեն դետալը մանրակրկիտ մտածված, սակայն նաև շաաատ հիացած ենք սպասարկմամբ(հատկապես Անիի, շաաատ բարեհամբույր է ու նրբանկատ)💗💗💗