Ես՝ Սյուզաննա Սուքիասյանս, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում <<Աստղիկ>> ԲԿ-ի Ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար ժիրայր Մալաքյանին՝ որպես արհեստավարժ մասնագետի և լավ մարդու։ Կյանքի հետ անհամատեղելի ախտորոշմամբ Ռուսաստանի Դաշնությունից եկա հայրենիք և չսխալվեցի, որովհետև <<Աստղիկ>> ԲԿ-ում փարատվեց իմ ապրելու կամ չապրելու մտավախությունը՝ ի դեմս օնկոգինեկոլոգ Ժիրայր Մալաքյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Հայկ Էլոյանի։ Սիրելի բժիշկներ, շնորհակալ եմ և երախտապարտ։ Միևնույն ժամանակ կրկին համոզվեցի․ որ իսկական բժիշկ լինելը ավելի շատ առաքելություն է․ քան մասնագիտություն։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ